HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

PFA-ը կոչ է անում սփյուռքահայերին՝ ստիպել Երևանի ռեժիմին դադարեցնել հետապնդումները քաղաքացիական և քաղաքական ակտիվիստների նկատմամբ

«Փոլիսի Ֆորում Արմենիա» կազմակերպության գործադիր խորհուրդը հայտարարություն է տարածել Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալության եւ առաջադրված մեղադրանքների կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորեւ:

««Փոլիսի Ֆորում Արմենիա»-ն (PFA) խստորեն դատապարտում է նշանավոր ընդդիմադիրների, Հիմնադիր Խորհրդարանի անդամների, ձերբակալությունները ինչպես նաև PFAգործադիր խորհրդի անդամ Կարո Եղնուկյանի դեմ ճնշումները, որ իրականացվել է Հայաստանի իշխող վարչակարգի կողմից ապրիլի 7-ի վաղ առավոտյան: Մենք խորապես մտահոգված ենք այս անհատների դեմ իրականացված քայլերով՝ արված «զանգվածային անկարգությունները կանխելու» պատրվակի ներքո և ի հեճուկս ՀիմնադիրԽորհրդարանի՝ հակառակը պնդող բազմաթիվ հրապարակային հայտարարությունների: Հայաստանի ուժային կառույցների նման քայլերը, այն է առանց բավարար նյութականապացույց ընդդիմադիր առաջնորդների թիրախավորումը, վախի մթնոլորտ է ստեղծում Հայաստանի քաղաքացիների շրջանում և խստորեն սահմանափակում է քաղաքականազատությունները: PFA-ը աջակցություն է հայտնում Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և կոչ է անում Սփյուռքում բնակվող հայերին ամեն տեսակ լծակ բանեցնել՝ ստիպելու համարԵրևանի ռեժիմին դադարեցնել հետապնդումները քաղաքացիական և քաղաքական ակտիվիստների նկատմամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter