HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի եզդի համայնքի Նոր տարին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է եզդի համայնքին: Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը տևական ժամանակի, ընդհանուր աղետների դեմ համատեղ պայքարի փորձություն է անցել, նաև ամրապնդվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով և ընդհանուր ձեռքբերումներով:

Անցնող տարին ծանր եղավ Մերձավոր արևելքում բնակվող բազում եզդիների համար, և փորձություններն այժմ էլ շարունակվում են: Վստա՛հ եղեք, որ մենք ձեր կողքին ենք այս բարդ իրավիճակում, և կարող եք ակնկալել մեր հետագա աջակցությունը:

Մալաքե Թաուսն իր հետ բերում է նոր հույսեր ու երազանքներ, ուստի մաղթում եմ, որ նոր տարում խաղաղ ու ապահով լինի մեր տարածաշրջանը, և դաժան փորձությունները մնան անցյալում: 

Երջանիկ Նոր տարի և ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ եզդի հայրենակիցներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter