HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեֆիլյանի ընկերները ազատամարտիկներին կոչ են անում մասնակցել ապրիլի 17-ի հանրահավաքին

Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկերները հանդես են եկել ազատամարտիկներին ուղղված կոչով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Սիրելի՛ ազատամարտիկներ, ձեզնից շատերը հերոսացան Արցախյան ազատամարտի և Հայաստանի սահմանները պաշտպանելու ժամանակ, սակայն կարծում ենք, որ հերոս համարվելու համար բավարար չէ միայն պատերազմի ժամանակ վտանգել սեփական կյանքը հանուն ժողովրդի, այլ նաև պատրաստ լինել խաղաղ պայմաններում պայքարել հանուն ժողովրդի բարեկեցության և արդար ու արժանապատիվ կյանքի։

Ցավոք սրտի, խաղաղ ժամանակների հերոսները խանգարում են օրվա իշխանություններին, քանի որ նրանք ստիպում են մարդկանց ազատ մտածել, հասկանալ իրենց էությունը, դադարել վախենալ և դրանով խարխլում հանցավոր իշխանության հիմքերը։

Խաղաղ ժամանակների հերոսներին այսօր ահաբեկում են, ենթարկում բռնությունների և ազատազրկում քաղաքական դրդապատճառներով։

Ապրիլի 7-ին Հայաստանում քաղբանտարկյալների թիվը ավելացավ ևս 5-ով։ Անհիմն մեղադրանքներով կալանավորվեցին լեգենդար հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը։

Կոչ ենք անում բոլոր ազատամարտիկներին, ում համար թանկ է մեր հայրենիքի և ժողովրդի ապագան, ովքեր անտարբեր չեն խաղաղ ժամանակի հերոսների ճակատագրով, ում համար թանկ է հայ ֆիդայու պատիվն ու արժանապատվությունը, մասնակցել ս․թ․ ապրիլի 17-ին ժամը 18.30-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքին և երթին։ 

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ միության» 30 ազատամարտիկներ

15 ապրիլ 2015

Մեկնաբանություններ (2)

Գարեգին
եւ խի՞ չեն յայտնվում էս «30 ազատամարտիկներ»ի անունները... Սա՝ հանրային բողոք անելու... գաղտնի կո՞չ ա: Նաեւ յիշենք որ էդ գումարտակում պարբերաբար ծառայել են նվազագոյնը 600 անձիք... այս խորհրդավոր երեսունը - եթե կան - նրանցից են արդյոք որոնք հասան ամենավերջում, երբ որ արդեն ամեն բան պրծել, աւարտե՞լ էր... լիովին թրքազուրկ տարածքներում քաջաբար պահակություն անելու համար... «լեգենդար հրամանատար Ժիրայր Սեֆիլյան», հա՞... միակ լեգենդար մարդիկը որ եղել են այս գումարտակում՝ նահատակվածներն են... Փառք նրանց յիշատակին...
Գարեգին
բա, ո՞րտեղ էին էս երեսուն անձիքը, ապրիլի 17-ի իբրեւ թէ «հանրահաւաքին»... էդտեղ ընդամենը երեսուն հոգի չկար... երեւի էդտեղ ել ծածուկ էին եկել... իրականում, արդեն, երեսուն չեն, այլ երեսուն հազար... մասնավոր ասում են երեսուն, որ անակընկալի բերեն... հակառակորդին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter