HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական վարույթ՝ «Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների հանդեպ

Այսօր կայացել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի որոշմամբ` մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ «Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների հանդեպ հարուցվել է վարչական վարույթ:

«Առկա տեղեկատվության համաձայն` տեղական ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները  փորձում են ամեն կերպ խոչընդոտել շուկայի մյուս մասնակիցների կողմից արտադրվող կամ ներմուծվող ծխախոտի իրացմանը»,- տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` վերոնշյալ ընկերությունները մանրածախ առևտրի օբյեկտներին առաջարկում են որոշակի պայմաններ, որպեսզի վերջիններս հրաժարվեն շուկայում գործող այլ ընկերությունների ներմուծած ևարտադրված ծխախոտի իրացումից:

«Օրինակ, խանութներին տրամադրում են թանկարժեք նվերներ,պայմանով, որպեսզի վերջինները հրաժարվեն վաճառել այլ ընկերությունների արտադրանքը: Արդյունքում ծխախոտ արտադրող և ներմուծող մյուս ընկերությունները կարող են հայտնվել անհավասար մրցակցային պայմաններում: Միաժամանակ,նման վարքագիծը կարող է խոչընդոտել շուկայում նոր մրցակիցների հայտնվելուն՝ դրանով իսկ խաթարելով մրցակցային միջավայրը»,- մանրամասնում է հանձնաժողովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter