HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նամականիշեր` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» թեմայով

«Հայփոստ» ՓԲԸ-ն մայիսի 6-ին Վաշինգտոնում` ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում,  մարել է «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու» թեմայով մեկ նամականիշ և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից.  «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե» թեմայով գեղաթերթիկ` մեկ նամականիշով: Այս մասին տեղեկացնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը.

«Նամականիշերի մարումն իրականացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը և «Հայփոստ» ՓԲԸ կոմերցիոն զարգացման տնօրեն Նարինե Սեֆերյանը: Մարումն իրականացվել է  նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի ներկայությամբ:

«Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու»

(1 փոստային նամականիշ) 

Թողարկման օրը` 06 մայիսի, 2015թ.                                   

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան, Հայկ Դեմոյան

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Տպաքանակը՝ 50 000


Մորգենթաուի
հոդվածները և գրքերն արժանահավատ վկայություններ են Հայոց ցեղասպանության մասին։ Նա մերժել է ռազմական անհրաժեշտությամբ հայերի տեղահանության թուրքական վարկածը և ապացուցել, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր։Հենրի Մորգենթաուն
1913–16 թթ.-ին ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում, Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո Օսմանյան կայսրությունում ներկայացրել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

 Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի 100-ամյակը 

(գեղաթերթիկ 1 նամականիշով)

Թողարկման օրը` 06 մայիսի 2015թ.

Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիդջյան, Վահագն Մկրտչյան, Հայկ Դեմոյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա 

Նամականիշի չափսերը` 26,0 x 40,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 70,0 x 90,0 մմ

Տպաքանակը՝ 20 000

 

Հենրի Մորգենթաուի նախաձեռնությամբ է ստեղծվում Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն` Ամերկոմը ( American Committee for Relief in the Near East, ACRNE), որը հիմնադրվել է 1915 թ., Մերձավոր Արևելքի երկրների՝ պատերազմից տուժած և կարիքավոր բնակչությանը (հայեր, հույներ, ասորիներ և այլն) պարենով, հագուստով և դեղորայքով օգնելու նպատակով։

Արձագանքելով դեսպան Մորգենթաուի կոչին, որ անհրաժեշտ է Մերձավոր Արևելքի կարիքավոր բնակչությանը անհապաղ օգնություն տրամադրել, ստեղծվում է մի հատուկ կոմիտե, որը ստանում ԱՄՆ պաշտոնյաների, ներառյալ, նախագահ Վուդրո Վիլսոնի աջակցությունը: Կոմիտեն կարողացավ Պոլսում գտնվող ԱՄՆ դեսպանատան միջոցով գումար և հագուստ տրամադրել կարիքավորներին, որոնց օգնությունը բաշխվում էր շրջաններում գտնվող հյուպատոսների և միսիոներների միջոցով: Մոտավոր հաշվարկով տրամադրվել է  117 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն: Նպաստամատույց կոմիտեի գործունեության շնորհիվ փրկվել են տարածաշրջանով սփռված 132 000 հայ որբեր:

Նամականիշի վրա պատկերված է «Չթողնենք, որ կործանվեն»: Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հանգանակության պաստառն է` Ամերիկային շնորհակալություն հայտնող որբերի խորապատկերին»:

ՀայՓոստ ՓԲԸ, ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ ՓԲԸ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter