HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանությունն օգնում է Հայաստանի սահմանները դարձնել ավելի անվտանգ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ ՀՀ սահմանապահ զորքերի գլխավոր շտաբում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ  գեներալ-լեյտենանտ  Արզուման Հարությունյանի և ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանի հետ միասին ծանոթացավ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված տեխնիկական միջոցներին, որոնց օգնությամբ սահմանապահները կարողանում են կանխել զանգվածային բնաջնջման զենքերի, կենսաբանական վտանգ պարունակող ու այլ վտանգավոր նյութերի փոխադրումը Հայաստանի սահմաններով: Նաև ձևավորվել է բազմաֆունկցիոնալ մի լսարան, որտեղ դասընթացներ են անցկացվում հայ սահմանապահների համար և ներկայացվում են այն գործիքները, որոնք թույլ են տալիս սահմանապահներին վերահսկել արտահանումների հոսքը և ամրապնդել Հայաստանի սահմաններն ընդդեմ անդրազգային սպառնալիքների:

Աջակցությունը ցուցաբերվում է զանգվածային բնաջնջման զենքերի չտարածմանն ուղղված ԱՄՆ կառավարության համընդգրկուն ծրագրերի շրջանակում, որոնք ուղղված են միջազգային հանցավորության, զենքերի անօրինական փոխադրումների ու զանգվածային բնաջնջման զենքերից բխող ռիսկերով պայմանավորված անդրազգային սպառնալիքների արդյունավետ հակադարձման հարցում ՀՀ կառավարության կարողությունների ամրապնդմանը:   Միացյալ Նահանգներն ու Հայաստանը գործակցում են հանուն ընդհանուր նպատակների՝ ժողովրդավարություն, անվտանգություն և խաղաղություն թե՛ Հայաստանում, և թե՛ տարածաշրջանում:

Վերջին տասը տարիների ընթացքում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման կարողությունների զարգացման նպատակով գործակցել է տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների հետ: ԱՄՆ դեսպանության աշխատանքներն այս ոլորտում իրականացվում են Արտահանման վերահսկման և սահմանների անվտանգության ծրագրի (EXBS), Պաշտպանական վտանգի նվազեցման գրասենյակի (DTRO) և Ռազմական համագործակցության   գրասենյակի (ODC) կողմից: « Մեր համագործակցությունն անվտանգության ոլորտում ամուր է և արդյունավետ, և մենք պատրաստակամ ենք  շարունակելու և զարգացնելու այն Հայաստանի հետ», - ասաց դեսպան Միլսն իր խոսքում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter