HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպայի խորհուրդը սկսում է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը

2015թ. հունիսի 2-ին, ժամը 10:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի պաշտոնական մեկնարկը: 

Ծրագրի տևողությունը 24 ամիս է:Նախատեսվում է այն ավարտին հասցնել 2017թ. փետրվարի 28-ին:Այս ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ԵՄ/ԵԽ Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում: 2014թ. դեկտեմբերին ստորագրվել է համագործակցության պայմանագիր`մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում` Հայաստանում խթանելու նպատակով: 

Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել մարդու իրավունքները` բարելավելով բուժծառայության, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրումը Հայաստանի բանտերում: Ծրագիրը, մասնավորապես, նպատակ է հետապնդում բարելավել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, վերապատրաստել դրանց անձնակազմը, ինչպես նաև օժանդակել Հայատանի կառավարությանը` քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները բարելավելու հարցում, հատուկ ուշադրություն դարձնելով Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի վերջին զեկույցներումորպես առավել խնդրահարույց առանձնացված քրեակատարողական հիմնարկներին: 

Հիմնական ելույթ ունեցողներն են` ՀՀ արդարադատության նախարար պարոն Հովհաննես Մանուկյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությանhամագործակցության բաժնի ղեկավարպարոն Հոա-Բին Աջեմյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter