HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԷՑ-ի ու էլեկտրաէներգիա արտադրողների սակագները

Հայաստանի էլեկտրական ցանցերը, ինչպես նաև Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրողները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացրել սակագների թանկացման շուրջ 15 հայտ:

Այդ հայտերով Հայաստանի Էլեկտրական ցանցերը մտադիր են սպառողներին մատակարարվող հոսանքը թանկացնել շուրջ 17 դրամով, իսկ արտադրողներն առաջարկել են ՀԷՑ-ին մատակարարվող մեկ կիլովատ/ժամի գինը թանկացնել շուրջ 6 դրամով:

Այդ պատճառով «Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Կարեն Վարդանյանը կազմել է մանրամասն աղյուսակ, որում թվարկված են էլեկտրաէներգիա բաշխողների, արտադրողների և տեղափոխողների ներկա սակագները, հայտով առաջարկվող սակագները, սեփականատերերը, ինչպես նաև մի շարք այլ տեղեկություններ:

Մեկնաբանություններ (1)

հին էներգետիկ
Զարմանահրաշ տարօրինակ թվեր են: Ինչու Սեւան - հրազդան կասկադից գնվում է 2 դրամով իսկ Որոտանից 17 ? Չե որ նույն կատեգորիայի արտադրողներ են? Եւ առավել քան տարօրինակ է, որ Հեկ - ի էներգիայի արժեքը կարող է գերազանցել ԱԷԿ - ի արժեքը մի քանի անգամ՝ 17: 5 = 3,5 անգամ! Իրականում ճիշտ հակառակն է ամբողջ աշխարհում, հասկանալի պատճառներով՝ Հեկ - ում սակավաթիվ մարդ է աշխատում, սարքավորումները պարզ ու քիչ են, հումքն էլ (գետի ջուրը) բնությունն է տվել բոլորովին ձրի: Եւ էլի մի փաստ - տարիներ առաջ գովերգվեց ու թմբկահարվեց որ հրազդանի Ջեկ - ը նոր տեխնոլոգիաների շնորհիվ գրեթե 30 - 40 % ով բարձր օ.գ.գ - ով է աշխատելու: Իսկ փաստորեն նրա տված էներգիան Երեւանի հին Ջեկի համեմատ կրկնակի թանկ է գնահատվում? Եւ վերջապես Կարեն Սարգսյանի 60 (!) դրամանոց էներգիան ինչու են առնում? Իհարկե - պիտի ասեն ճար չկա, էներգիան հերիք չեր անում: Դա բացարձակ սուտ պետք է համարել, քանի որ նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր վիթխարի գործարանները աշխատում էին, ՀՀ - ի էներգիայի բալանսը ավելցուկային էր ու արտահանվում էր ընդհանուր ցանց: Այսպիսով՝ բերվող թվերը միանգամայն անհավատալի ու անհեթեթ պատկեր են բացահայտում, որը նշանակում անգրագետ ու անաստված թալան, ուրիշ բան չի մնում մտածելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter