HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Զբոսաշրջիկների հոսքը Հայաստան նվազել է

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն այս տարի նվազել է: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2015 թվականի հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 232 հազար 583 զբոսաշրջիկ: 2014 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ  ցուցանիշը նվազել է 4 %-ով:

Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների` հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 34 %-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 18,9 %-ը` ԵՄ երկրներին և 47,1 %-ը` այլ երկրների:

Այս տարվա առաջին չորս ամսում  զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 214 հազար 757 մարդ՝ 4,1 %-ով քիչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter