HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պատվիրակությունը Ֆրանսիայում կմասնակցի թվային համալսարանների զարգացմանը նվիրված հանդիպմանը

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ից 6-ը Փարիզում կմասնակցի թվային համալսարանների զարգացմանը նվիրված ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը:  Այս մասին տեղեկացնում է ԿԳ նախարարությունը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Այցի ընթացքում նախարարի գլխավորած պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Նաջադ Բելկաքեմի և ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter