HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճամբարակում 19 հոգի հոսպիտալացվել է. բոլոր հիվանդները թութ էին կերել

Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակի առողջության կենտրոն են հոսպիտալացվում Վահան գյուղի տարբեր տարիքի  բնակիչներ: Հունիսի 6-ին` ժամը 10:45-ի դրությամբ, դիմել է  25 անձ, որից 7-ը՝ 4-ից 14 տարեկան երեխա:

Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, լուծ, ընդհանուր թուլություն, մի մասի մոտ՝ ջերմություն: Հիվանդներից 6-ը, որից մեկը՝ երեխա, ստացել են առաջնային բուժօգնություն և տուն ուղարկվել, իսկ 19-ը՝ հոսպիտալացվել է: Նրանցից 12-ի վիճակը գնահատվում է թեթև, 7-ի վիճակը՝ միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:    

Դեպքերի առաջացման պատճառը  պարզաբանելու նպատակով ձեռնարկվել  են  կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որոնք զուգորդվում են լաբորատոր հետազոտություններով:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է,  որ բոլոր հիվանդները կերել են թութ՝ գնված իրենց գյուղում այդ օրը ժ. 16-ի մոտակայքում միրգ վաճառող նույն անձից: Հիվանդների վիճակն այժմ բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ: 

Իրականացվում են բակային համայցեր՝ հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով: Աշխատանքները տարվում են շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter