HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիան 30.000 եվրո է տվել «Նոր սերունդ» ՀԿ-ին՝ սեռական փոքրամասնության շահերի պաշտպանության համար

Երևանում Գերմանիայի դեսպանությունը ս.թ. հունիսի 9-ին մարդասիրական «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ: Աջակցությունը սահմանվել է «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում և խթանում» ծրագրի համար: 30.000 եվրո արժողությամբ աջակցային այս ծրագիրը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանում լեսբուհիների և միասեռականների իրավունքները՝ պայքարելով բնակչության շրջանում վերջիններիս նկատմամբ դրսևորվող խտրականության և արհամարհանքի դեմ: Ստորև ներկայացվող աշխատանքներն ուղղված են նախապաշարմունքների վերացմանը և սեռական փոքրամասնությունների՝ անձի ազատ զարգացման հիմնարար իրավունքի ամրապնդմանը:

Ծրագրի շրջանակում պետք է

-        ապաստան ստեղծվի առնվազն 15 անօթևան ԼՄԲՏ անձանց համար՝ ապահովելով նրանց պաշտպանությունը և կենսական կարիքները,

-        ընդհանուր անվճար իրավախորհրդատվություն և իրավական օգնություն մատուցվիԼՄԲՏանձանց,

-        հնգօրյա սեմինարի շրջանակում 15 իրավապաշտպաններ Հայաստանի տաս մարզերից վերապատրաստական հնարավորություն ստանան խտրականության և խարազանման դեմ պայքարի նպատակով,

-        Հայաստանի 10 մարզերից 10 երիտասարդ ԼՄԲՏ ներկայացուցիչների հնգօրյա վերապատրաստական միջոցառման շրջանակում փոխանցվեն այնպիսի հմտություններ, որոնք օգնեն նրանց պայքարելու հանուն Հայաստանում ԼՄԲՏանձանց ազատությունների և արդարության,

-        կազմակերպվի երկու հանրային քննարկում՝ հայաստանյան հասարակության մեջ   ԼՄԲՏ անձանց վիճակի, այդ վիճակի բարելավման, ինչպես նաև ԼՄԲՏ անձանց իրավունքների ամրապնդման վերաբերյալ՝ մասնակցությամբ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ԼՄԲՏ հանրության ներկայացուցիչների:

Դեսպանությունն իր հաղորդագրության մեջ նշում է. «Մարդու իրավունքները համապարփակ և անբեկանելի են: Մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականությունն, անշուշտ, իր մեջ ներառում է նաև ԼՄԲՏ անձանց իրավունքները: Սեռական կողմնորոշման կամ սեռական ինքնության  նկատմամբ պետական կամ ոչ պետական մակարդակներում ցուցաբերվող հետապնդումը և խտրական վերաբերմունքը և կամ հոմոֆոբ ոտնձգությունները ոտնահարում են մարդու տարրական իրավունքները, ինչպես բացատրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պակտում:

Քաղաքացիական հասարակության քաջալերումը, հատկապես՝ իրավապաշտպաններին առաջարկվող պաշտպանությունն ու աջակցությունը, գերմանական և եվրոպական իրավապաշտպան քաղաքականության կենտրոնական թեմաներից է: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հանդես է գալիս սեռական կողմնորոշման հանդեպ խտրական բոլոր դրսևորումների դեմ և հետևողականորեն պայքարում ընդդեմ լեզբուհիների, միասեռականների, բիսեքսուալների, տրանսսեքսուալների և ինտերսեքսուալների հանդեպ խտրականության:  Ուստի երկկողմ համագործակցության շրջանակում ԳԴՀ արտգործնախարարության կողմից, ինչպես կոնկրետ այս դեպքում, աջակցություն են ստանում են նաև ԼՄԲՏ անձանց իրավունքների բարելավմանն ուղղված ծրագրերը»: 

Մեկնաբանություններ (2)

Զենֆիրա Հովսեփյան
Նմանատիպ այլասեռության պրոպագանդները ..որոնք պիղծ են ու ստոր ..որոնց աշխհարում ոչ մի կրոն ոչ մի նոռմալ մարդ չի ընդունի ..առավել ևս մեր երկրում որտեղ ազգապահպանման մեծ խնդիր կա որտեղ ազգային մենտալիտետ կա ..ոչոք իրավունք չոյնի այլասեռվածներին ընդունելը պարտադրի… իսկ այդ սրբապիղծներին թող գրողի ծոցը գնան ....նորություն չէ , որ տականքները իրենց նմաներին են ուզում պաշտպանեն.. Գերմանյաի դեսպանը ուրիշ լիազորություն չունի մեր երկրում , բացի իր երկրի քաղաքացիներից իրավունքից… Այդ ստոր ոճրսգործ ծրագրերի ֆինանսաորելը նշանակում է ազգը դատապարտել կործանման
Սրբուհի
Աստծո բարկությունը մի շարժեք։ Հիշեք ջրհեղեղը, Սոդոմն ու Գոմորը։ Մի ծախվեք Հուդայի նման։ Հետո կզգաք ձեր սխալը և շատ ուշ կլինի։ Բացեք ձեր աչքերը։ Ազգս մի կործանեք։ Սատանային եք ծառայություն մատուցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter