HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է տիկին Վուտովային՝ մեր երկրում գործունեությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

«Ընդգծելով Եվրոպայի խորհրդի կարևոր և ուրույն տեղը Եվրոպայի ընդհանուր ճարտարապետության մեջ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցությամբ»,- տեղեկացնում է նախագահականը:

Նախագահի խոսքով` ԵԽ չափանիշները՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում, Հայաստանի համար լավ ուղենիշներ են, և մեր երկիրը հասել է որոշ արդյունքների՝ որպես ԵԽ անդամ և որպես այդ անդամակցությամբ պարտավորություններ ունեցող պետություն, որը փորձում է կատարել ստանձնած պարտավորությունները: Մանրամասն` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter