HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հրանուշ Խառատյանի կարծիքով` կադրային այս փոփոխություններից հասարակությունը ոչինչ չի շահի, բայց չի էլ կորցնի

Ընտրություններից և’ առաջ, և’ հետո սովորաբար լինում են կադրային փոփոխություններ, և դրանց տակ պետք չէ փնտրել ավելին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես մեկնաբանեց վերջին օրերի իշխանության կադրային փոփոխությունները սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա՝ եթե ժամանակին ՀԱԿ-ից հեռացան մի քանի կարևոր դեմքեր, սակայն դա չազդեց ՀԱԿ-ի վարկանիշի վրա, ապա, մասնավորապես, երկու Կարեն Կարապետյանների հրաժարակնները ունեն ներքին կապ: Նրա խոսքերով՝ Հովիկ Աբրահամյանի նոր՝ ՀՀԿ շտաբի պետի պաշտոնը լուրջ դիրք է կուսակցական կառուցվածքի մեջ: Իսկ Ալիկ Սարգսյանի հրաժարականը «մեծ կորուստ չէ», և պետք չէ այդ քայլով նրան դարձնել ընդդիմադիր:

Ասուլիսի մյուս բանախոս՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ չնայած պաշտոնաթողությունները մեծ աղմուկ են բարձրացրել հատկապես վերջին օրերին, սակայն դա մեկ, մեկուկես տարվա պատմություն ունի: Խնդիրն այն է, որ հասարակությունը չի իմանում, թե ինչ կար տվյալ պաշտոնաթողության հիմքում: Բացի այդ՝ ՀՀ-ում կոալիցիոն իշխանություն է, և պարզ չէ, թե տվյալ պաշտոնյայի գործունեության համար պատասխանատու է իշխանությո՞ւնը, թե՞ կոալիցիան: Ազգագրագետի կարծիքով՝ կադրային այս փոփոխություններից հասարակությունը ոչինչ չի շահի, բայց չի էլ կորցնելու:

Ա. Ադիբեկյանը կարծում է, որ սա իշխանությունների կողմից արված հաջող PR քայլն էր, որով շեղում է հասարակության ուշադրությունը՝ նոր քննարկման թեմա ստեղծելով: Արդյունքում՝ ստվերում է հայտնվում ՀԱԿ-ը: Այսպիսով, նախապատրաստավում է մեծ նախընտրական պայքար:

Սոցիոլոգի խոքերով՝ ներքին իշխանության թևի մի հատված կա, որը դեմ է գործող իշախանություններին: Մյուս կողմից՝ կա պայքար հին, փորձառու սերնդի և երիտասարդական թևի միջև, որն ունի այլ կրթություն և արժեքային համակարգ:

Լրացնելով հարցը՝ Հ. Խառատյանը նշեց, որ գոյություն ունի երկու երիտասարդական սերունդ՝ առաջինը խանադավառ է, սակայն չունի փորձառություն, և մյուս խումբը, որի համար կարևոր չէ այդ փորձը, այլ կարիերա ստեղծելու նպատակով կգնան իշխանության ճանապարհով:

Հ. Խառատյանի խոսքերով՝ գնալով ընտրություններին ընդառաջ՝ կոալիցիան ունի ինքն իրեն վերարտադրելու խնդիր, որը կանի հաջողությամբ:

Նրա կարծիքով՝ ընտրությունների վերջում ՀԱԿ-ը կունենա 10-11%, մոտավորապես այդքան ձայներով ԱԺ-ում տեղ կգտնեն «Ժառանգությունը» և Դաշնակցությունը, ընդհանուր կոալիցիան կհավաքի 60-65 %: Դրա մեծ մասը կլինի ՀՀԿ-ինը, սակայն ՀՀԿ-ի ձայները չեն հասնի 51%-ի:

Ա. Ադիբեկյանը կարծում է, որ ԲՀԿ-ի միակ ռեսուրսը ընդդիմության դաշտից ձայներ ձեռք բերելն է, որի համար նա «պետք է դիրքավորվի որպես կիսաընդդիմադիր ուժ»: Արդյունքում՝ կունենա մոտ 25-30 %: Իսկ ՀԱԿ-ի ձայները կլինեն 7-10 %: Միաժամանակ գոյություն ունի 15 % ընտրազանգված, որը դեմ է բոլոր կուսակցություններին և դառնում է կռվախնձոր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter