HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձգձգումներ՝ ԱՄՆ անձնագրերի ու վիզաների տրամադրման գործընթացում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական ծառայությունների վարչությունը ներկայումս ունի տեխնիկական խնդիրներ արտասահմանյան անձնագրերի ու վիզաների թողարկման համակարգերի հետ կապված: Խնդիրը կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության փաստաթղթի կամ վիզայի տեսակի չի առնչվում: Այն անդրադառնում է ԱՄՆ քաղաքացիների ու ԱՄՆ մուտքի ցանկացած տեսակի վիզայի, այդ թվում՝ տուրիստական, գործնական, ուսանողական վիզայի դիմում ներկայացրած օտարերկրացիների վրա:  Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար ու հայտնում ենք, որ ձեռնամուխ ենք եղել խնդրի շուտափույթ կարգավորման ու համակարգի ամբողջական գործունակության վերականգնման աշխատանքներին:  

Այս խնդրի հետևանքով ուշացումներ կլինեն ԱՄՆ-ից դուրս 2015թ. մայիսի 26-ից և դրանից հետո  ԱՄՆ անձնագրի տրամադրման դիմումների բավարարման հարցում: Եթե դուք նշված ժամանակահատվածում ԱՄՆ անձնագրի դիմում եք ներկայացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը և առաջիկա 10 օրերին ճամփորդական պլաններ ունեք, ապա դիմեք  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը հատուկ կամ ճգնաժամային անձնագիր ստանալու համար: 

Այս խնդրի հետևանքով ուշացումներ կլինեն նաև 2015թ. հունիսի 8-ից հետո ներկայացված ԱՄՆ մուտքի վիզաների դիմումների բավարարման հարցում: Անհետաձգելի ուղևորությունների պարագայում խնդրում ենք կապ հաստատել հարցազրույցների նշանակման գրասենյակի հետ հետևյալ հղման միջոցով http://usvisa-info.com/en-AM/selfservice/contact_us: Կարող եք նաև զանգել  +374-60-270-113 կամ +1-703-439-2353 հեռախոսահամարներով կամ Skype-իUSVISAARMENIA հասցեով: Անհետաձգելի մարդասիրական կարիքներով ԱՄՆ ուղևորվողները կարող են գրել մեզ [email protected]էլ. փոստի հասցեով:

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ճամփորդական պլաններ ունեցող բոլոր անձանց ներողամտությունը: Հաճախակի տրվող հարցերի պատասխանները զետեղված են այստեղ՝ http://travel.state.gov/content/travel/english/news/technological-systems-issue.html: Նոր տեղեկություններ լինելուն պես՝ էջը թարմացվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter