HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

‹‹Էյ-Թի-Փի››-ն պտղատու ծառեր է տրամադրում Արցախում բնակվող սիրիահայ փախստականներին

Սիրիայի քաղաքացիական պատերազմը բացասաբար է անդրադարձել ողջ բնակչության, այդ թվում նաև 80,000 սիրիահայերի ճակատագրի վրա: 2011թ-ից ի վեր բազմաթիվ սիրիահայ ընտանիքներ են բնակություն հաստատել Հայաստանում: Այն փաստը, որ Հայաստանը իրենց մայր հայրենիքն է, ինչպես նաև Հայաստանի միգրացիոն քաղաքականությունն ու հայրենադարձության ծրագրերը դյուրացրել են հայրենադարձության գործընթացը:

Որոշ սիրիահայ ընտանիքներ նախընտրել են բնակվել Արցախում: Քաշաթաղի շրջանում ներկայումս բնակվում է  ծագումով Քեսաբից և Կամիշլիից 34 սիրիահայ ընտանիք: Քաշաթաղի և նրանց նախկին բնակավայրերի կլիման և հողը նույնատիպ են: Կովսականում, Բերձորում և Իշխանաձորում նրանց տրամադրել են օգնություն և փոխառություններ տուն և հող ձեռք բերելու համար:

Սիրիահայերից շատերը մեծ փորձ ունեն հողագործության ոլորտում: Պատերազմից առաջ նրանք զբաղվում էին գյուղատնտեսությամբ և ունեին իրենց սեփական ֆերմաները: Փախստականները փորձում են կրկին աշխատանք գտնել գյուղատնտեսության ոլորտում և արդեն սկսել են ցորեն, գարի և սիսեռ աճեցնել : 

‹‹Էյ-Թի-Փի››-ի նպատակներից է աղքատության դեմ պայքարը  ծառատունկի աշխատատեղերի ստեղծմամբ, ինչպես նաև անապահով ընտանիքներին պտղատու ծառերի տրամադրմամբ» – նշում է ‹‹Էյ-Թի-Փի›› ԲՀ-ի-տնօրեն Լուսինե Քասարջյանը:

«Բացի բնապահպանական լուծումներից, ծառերը սնունդ են տալիս և ստեղծվում է տնտեսական աճի հնարավորություն: Այդ պատճառով մենք Քաշաթաղում պտղատու ծառեր ենք տրամադրել 200 ընտանիքի, ներառյալ` 34 սիրիահայ ընտանիքներին. նրանց հոգսը թոթափելու համար մենք տրամադրում ենք կենսական նշանակության միջոց:»

‹‹Էյ-Թի-Փի››-ն նաև ուսուցողական դասըթացներ է իրականացնում տրամադրված ծառերի տնկման և խնամքի վերաբերյալ», – ավելացնում է Քասարջյանը: «Մեր ստուգայցները հաստատում են, որ փախստականների մեծ մասը, ովքեր ծառեր են ստացել և վերապատրաստվել, ի վիճակի են մշակել դրանք և ձգտում են ծառատունկի գալիք սեզոնում ստանալ ավելին: >>

Փախստականներն այժմ մշակում են ‹‹Էյ-Թի-Փի››-ի տնկարաններից ստացած խնձորենի, դեղձենի,  ծիրանենի, սալորենի, բալենի և նշենի: Նրանք նաև նախաձեռնել են ձիթենիների և նարնջի ծառերի մշակման ծրագրեր:

«Մենք կշարունակենք մեր դիտարկումները Քաշաթաղի շրջանում և պատրաստ ենք հետագայում ևս օգնել և աշխատել սիրիահայ համայնքի հետ ծառատունկի ուղղությամբ» – ամփոփում է Քասարջյանը:

«Էյ Թի Փի»-ի  նպատակն է օգնել հայ ժողովրդին ծառերի օգտագործման միջոցով բարելավել իր կենսամակարդակը, ինչպես նաև պահպանել շրջակա միջավայրը: Այդ առաքելութունն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք հետևյալ խնդիրներով. աջակցել մարդկանց և, առաջին հերթին, չքավորներին հոգալու իրենց կարիքները, ինչպես նաև պահպանել բնական էկոհամակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter