HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել է, խմիչքինը՝ նվազել

Այս տարվա ապրիլին Հայաստանում արտադրվել է 6,4 մլրդ դրամի ծխախոտային արտադրատեսակ, հիմնականում՝ սիգարետ, որը 2014 թվականի ապրիլ ամսվա համեմատ աճել է  35,9%-ով։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից  (ՀՀ ԱՎԾ)՝ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանում սիգարետի ընդհանուր արտադրությունը կազմել է 27,2 մլրդ դրամ՝  45,2%-ով ավելի 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Հիշեցնենք, «Հետքն» ավելի վաղ անդրադարձել է Հայաստանում ծխախոտի արտադրության աճին։

Անկում է գրանցվել խմիչքի արտադրության ոլորտում։ Միայն ապրիլին Հայաստանում արտադրվել է   7,1 մլրդ դրամի խմիչք։  2014-ի ապրիլի համեմատ այս ցուցանիշը նվազել է   19,9 %-ով։ Իսկ հունվար-ապրիլին արտադրության ընդհանուր ծավալը կազմել է 22,9 մլրդ դրամ՝ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 26,7%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter