HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տորոնտոյում հանգանակված 20.000 դոլարը կուղղվի Շուշիի մշակույթի տան վերանորոգմանը

Ս/թ հոկտեմբերի 30-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը «Հայ կենտրոն» համալիրում բարեգործական համերգ էր կազմակերպել տորոնտոյաբնակ երիտասարդ երգիչների, երաժիշտների եւ պարային խմբերի մասնակցությամբ: Համերգի խորագիրն էր «Մշակութային կամուրջ Տորոնտոյից Շուշի` աշխարհում երկրորդ լավագույն քաղաքից մինչեւ առաջինը»:

Մասնակիցները հանդես եկան օպերային, դասական, ժողովրդական եւ ջազային երաժշտության գեղեցիկ նմուշներով: Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանի խոսքով` սա լավ հնարավորություն էր մեր երիտասարդների համար անձամբ մասնակից լինելու Հայաստանում ու Արցախում իրականացվող կենսական նշանակության ծրագրերին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ համերգին ներկա էր շուրջ 400 հանդիսատես, ում ընդհանուր ջանքերով հանգանակվեց մոտ 20.000 դոլար, որը կուղղվի Շուշիի մշակույթի տան վերանորոգման ծրագրին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմիմը գործում է 1992 թվականից, Հիմնադրամի ստեղծման օրվանից: Մինչ այսօր տեղական մարմինն իրագործել է 40 մեծ ու փոքր ծրագիր Արցախում ու Հայաստանում, այդ թվում` կառուցվել է 5, վերանորոգվել 2 դպրոց, 11 գյուղ ու քաղաք ապահովվել է ջրով, թվով 4 գյուղում բնական գազ է անցկացվել: Ներկայումս եւս 4 կարեւոր ծրագիր է իրականացվում Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ` Շուշիի մշակույթի տան վերակառուցումը, Դրախտիկ գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի նեֆրոլոգիայի բաժանմունքի  նորոգումը եւ Նորքի տուն-ինտերնատի երկու հարկերի նորոգումը Երեւանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter