HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» լրագրողը դեռ ոստիկանության բաժանմունքում է. նրան տեսակցել է փաստաբանը (լրացվող)

Թարմացված 14:38 

«Հետքի» լրագրող Հրանտ Գալստայնը ազատ է արձակվել ոստիկանության բաժանմունքից:

12:59

«Հետքի» լրագրող Հրանտ Գալստյանի փաստաբան Գրիշա Բալասանյանը քիչ առաջ դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից: Նա տեղեկացրել է, որ քննչական որևէ գործողություն չի իրականացվել, իսկ թե ի՞նչ հիման վրա են արդեն վեց ժամ լրագրողին պահում ոստիկանության «Մալաթիայի» բաժանմունքի «կլուբ» կոչվող սենյակում, ոստիկանները բացատրություն չեն տվել:

12:48

«Հետքի» լրագրող Հրանտ Գալստյանը դեռևս բաց չի թողնվել ոստիկանության Մալաթիայի բաժանմունքից:

Հիշեցնենք, որ ոստիկանները առավոտյան նստացույցը ցրելիս բռնություններ են կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ և բերման ենթարկել նրանց: «Հետքի» լրագրողներ Անի Հովհաննիսյանը եւ Հրանտ Գալստյանը եւս բերման էին ենթարկվել: Անի Հովհաննիսյանն ազատ է արձակվել, իսկ Հրանտ Գալստյանը արդեն մոտ վեց ժամ է, ինչ ներսում է:

Հրանտ Գալստյանը ոստիկանության բաժանմունքում տեղեկացրել է, որ մասնակցել է նստացույցին ոչ որպես լրագրող, այլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Լրագրողին քիչ առաջ տարան ալկոհոլի փորձաքննության, հետ բերեցին, սակայն դեռևս չեն ցանկանում ազատ արձակել: 

Քիչ առաջ նրան տեսակցել է փաստաբան Գրիշա Բալասանյանը, սակայն արդեն մեկ ժամ է, ինչ վերջինս դուրս չի եկել ոստիկանության բաժանմունքից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter