HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հունվար-մայիսին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2,7 % աճ

2015 թվականի առաջին 5 ամսում՝ հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2,7 % աճ: Այս մասին հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Իսկ ամսական կտրվածքով՝ մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 7,1 % աճ: Առաջին հինգ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են գյուղատնտեսության, արդյունաբերության, ինչպես նաև ծառայությունների ոլորտում գրանցված աճը: Մասնավորապես, հունվար-մայիսին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 6 % աճ, արդյունաբերության ոլորտում՝ 4,5 %, իսկ բնակչությանը մատուցած ծառայությունների ոլորտում՝ 3,8 %:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter