HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը կոչ է անում լինել «կառուցողական»

ՀՀ կառավարությունը հաստատել է 2015թ. ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները: Սահմանված կարգով ՀՀ ոստիկանության պետը ՀԿ-ների տվյալների շտեմարանից ընտրել է հինգ հասարակական միավորում՝ իրավապաշտպան «Ֆիդես» և «Գիտակցիր իրավունքդ», «Մեհրաբյան գիտաուսումնական կենտրոն», «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» և մշակութային «Խաչակիր» ՀԿ-ների և դրանց մեկական ներկայացուցիչներին: 

Հովիկ Աբրահամայանն ասել է. «Ի դեպ, այս հարցը քննարկման օրակարգում էր դեռ այն ժամանակ, երբ Բաղրամյան պողոտայում դեռևս ակցիաներ չէին էլ իրականացվում, - ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: - Սակայն ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքն այս օրերին առավել ակտուալ է դառնում, քանի որ այն ոստիկանությունում մշտապես գործող մարմին է: Այդ մարմնի նպատակը հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն է և նրանց գործողությունների իրավաչափության որոշումը:

Հունիսի 23-ի վաղ առավոտյան, Բաղրամյան պողոտայում ոստիկանական ստորաբաժանումների իրականացրած գործողությունները հասարակության, ինչպես նաև՝ մեր միջազգային գործընկերների կողմից որոշակի արձագանք են առաջացրել:

Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ մի շարք դեպքերով ծառայողական քննություն է նշանակվել: Այս տեսանկյունից, կարծում եմ, որ կարգապահական հանձնաժողովը ևս անելիք ունի: Բացի արդյունավետ աշխատանքից, հանրությունը ակնկալում է օբյեկտիվ, թափանցիկ աշխատանք: 
Օգտվելով առիթից ուզում եմ նաև դիմել մեր ակտիվիստներին, այդ հանրահավաքների կազմակերպիչներին, որ նման ոճը որևէ հաջողության չի բերելու: Եվ ես առաջարկում եմ, որ նրանք լինեն ավելի կառուցողական: Կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, խնդիր, որ բարձրացվում է իրենց կողմից: Ուղղակի փակելով կենտրոնական փողոցներից մեկը՝ Բաղրամյան պողոտան և նաև խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, նրանք կարգ են խախտում, ինչը չի համապատասխանում Սահմանադրությանը և օրենքներին: Օգտվելով առիթից, կոչ եմ անում մեր քաղաքացիներին, մեր գործընկերներին, վերադառնալ կառուցողական դաշտ և միասին քննարկել այն բոլոր խնդիրները, որոնք հուզում են մեր քաղաքացիներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter