HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները վերականգնվել են

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ հյուպատոսական համակարգերի հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական վարչության գործուն ջանքերի շնորհիվ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ակնկալում է եկող շաբաթվանից ամբողջությամբ վերականգնել վիզաների ծառայությունները: Տեխնիկական խափանման հետևանքով առաջացած կուտակումների պատճառով մենք դեռևս չենք կարողանա վիզայով անձնագրերը վերադարձնել դիմումը բավարարելուց հետո 2-3 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես սովորաբար արվում էր: 

Ոչ ներգաղթային վիզայի դիմումատուներին (տուրիստական, բիզնես, ուսանողական և այլ վիզաներ) 

Եթե դուք հարցազրույցի պայմանավորվածություն ունեիք, որը չեղարկվել էր, ապա խնդրում ենք զանգել +374 60 27 0113 հեռախոսահամարով՝ նոր պայմանավորվածություն ձեռք  բերելու համար: 

Եթե դուք հարցազրույցն անցել եք, ու վիզայի տրամադրման ձեր դիմումը բավարարվել է,և ձեր անձնագիրը գտնվում է Հյուպատոսական բաժնում, ապա կարող եք գալ և վիզայով անձնագիրը ստանալ ԱՄՆ դեսպանատնից հետևյալ օրերին.  

-      երկուշաբթի, հունիսի 29-ին ժամը 16:00-17:20

-      երեքշաբթի, հունիսի 30-ին ժամը 14:00-15:00

-      չորեքշաբթի, հուլիսի 1-ին ժամը 16:00-17:20

-      հաջորդող բոլոր աշխատանքային օրերին ժամը 17:00-17:20: (Խնդրում ենք հաշվի առնել, որ ուրբաթ օրը, հուլիսի 3-ը դեսպանության համար ոչ աշխատանքային է):

Եթե դուք հարցազրույցն անցել եք, ու վիզայի տրամադրման ձեր դիմումը բավարարվել էև ձեր անձնագիրը ձեզ մոտ է, ապա սկսած  հունիսի 29-ից  (երկուշաբթի) դուք կարող եք ձեր անձնագիրը բերել և թողնել դեսպանատանը: Մենք վիզայով անձնագիրը ձեզ կվերադարձնենք մեկ օրացուցային շաբաթից, իսկ այդ ժամկետը շաբաթ-կիրակի կամ ոչ աշխատանքային օրերին լրանալու դեպում՝ հաջորդ աշխատանքային օրը:  

Եթե դուք հարցազրույցն անցել եք, ու վիզայի տրամադրման ձեր դիմումի հետ կապված լրացուցիչ վարչական վարույթ է պահանջվել ու ձեր գործի համարն արդեն տեղակայված էկայքում, ապա հունիսի 29-ից սկսած կարող եք  ձեր անձնագիրը բերել և թողնել դեսպանատանը: Մենք վիզայով անձնագիրը ձեզ կվերադարձնենք մեկ օրացուցային շաբաթից, իսկ այդ ժամկետը շաբաթ-կիրակի կամ ոչ աշխատանքային օրերին լրանալու դեպում՝ հաջորդ աշխատանքային օրը: 

«Մենք գիտակցում ենք, որ այս տեխնիկական խնդիրներն անհարմարություններ են ստեղծել բազմաթիվ մարդկանց համար և ներողություն ենք խնդրում ուղևորությունների հետ կապված ձեր ծրագրերը  խաթարելու համար: Մենք ջանք ու եռանդ չենք խնայում խնդիրն հնարավորինս շուտ կարգավորելու ու վիզաների տրամադրման բնականոն գործընթացը վերականգնելու ուղղությամբ»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter