HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի քաղաքապետը հանդիպել է ակցիայի մասնակիցներին

«Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ակցիա Վանաձորում» նախաձեռնության մասնակիցներին այսօր հանդիպեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Համայնքի ղեկավարը մասնակիցներին առաջարկել է ավարտել ցույցը: Ցուցարարները պատասխանել են, որ իրենք չեն դադարեցնի բողոքի ակցիան։

«Մեր ցույցերը շարունակվելու են: Մենք աջակցելու ենք Երեւանի, Գյումրու եւ մյուս տեղերի ցուցարարներին։ Էստեղ հարցը 6,93 դրամը չի, ընդհանրապես սա փոքր հետեւանք է, այն անբողջ անպատասխանատվության ու անպատժելիության, որ մեր երկրում կա»,- ասում է Վարդինե Գրիգորյանը։

«Մեր փողոց դուրս գալու իմաստը էնա, որ մինչեւ հետազոտություն չանեն, մինչեւ քննության չառնեն, էն մարդկանց նկատմամբ  հրապարակում տեղի ունեցած բռնությունը չդատապարտվի, մինչեւ պատասխանատվության չենթարկվեն, մենք տուն չենք գնալու: Որովհետեւ էս ժողովուրդը էսքան տարիների ընթացքում էնքան անարդարություններ է տեսել, հիմա արդեն արդարություն ա ուզում»,-ասում է ակցիայի մասնակից Արտաշես Սերգոյանը:

Տաթեւիկ Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter