HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանները մեղադրվում են իրենց թալանող անձի կողմից

Ամերիկահայ բարերարներ Ջորջ և Քարոլայն Նաջարյանների դեմ քաղաքացիական դատարանում հայց է ներկայացվել Գրիգոր Իգիթյանի կողմից: Վերջինս գտնվում է ազատազրկման մեջ և կրում է իր պատիժը Նաջարյանների առանձնապես խոշոր չափերի հասնող գույքին խարդախությամբ տիրանալու համար: Իգիթյանը մեղավոր է ճանաչվել դատական բոլոր ատյաններում ավելի քան ութ տարվա լսումներից, դատավճիռներից և բողոքարկումներից հետո:

Ազատազրկման վայրից Գ. Իգիթյանը Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայց է ներկայացրել Նաջարյանների դեմ: Նա պահանջում է փոխհատուցել ֆինանսական կորուստը, որ կրել է երկար տարիների ընթացքում իր կատարած հանցագործության բացահայտման և դատապարտման համար: Նշենք նաև, որ ներկայումս Նաջարյանների ունեցվածքը դեռ կալանքի տակ է, որն աննախադեպ երևույթ է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Ըստ Նաջարյանների պաշտպանների` Իգիթյանի ներկայացրած հայցի բոլոր պահանջներն իրենց լուծումն են գտել իր դեմ հարուցված քրեական գործի դատական բազմաթիվ վճիռներում: Այս վճիռները հիմնավորելու բոլոր փաստարկները Իգիթյանի դեմ հաստատվել են Հայաստանի բոլոր դատական ատյաններում:

Մեկնաբանություններ (3)

Ալինա
Ունեմ 4 երեխա,բնակվում եմ վարձով ,ունեմ ուսանող ,իսկ երեքը անչափահաս են ։ Ամուսին չունեմ,կարող եք օգնել ,որպեսզի ապահովեն երեխաներիս ապագան։ Շնորհակալություն
VALENTINA BABAYAN
HASARAKAKAN KAZMAKERPUTYUN@ ZBAXVUM E BAREGORCUTYAMB.MEZ MOT GRANCVAC EN `EV TARBER TESAKI OGNUTYUN EN STANUM SOCIALAPES VAT VIJAKUM HAYTNVAC MER HAYRENAKICNER@` ( ZOHVAC EV VIRAVOR AZATAMARTIKNERI @NTANIQNER,ANAPAHOV EV BAZMANDAM @NTANIQNER,INCHPES NAEV MANKATAN EREXANER),VORONC SHTAP ANHRAJESHT E OGNUTYUN. XNDRUM ENQ DZER OGNUTYUN@.
rahageets
Only in Armenia....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter