HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրազդան» մարզադաշտին կից առեւտրի կենտրոնի կառուցումն անթույլատրելի է

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Հ.Հակոբյանը «Հրազդան» մարզադաշտին կից առեւտրի կենտրոնի կառուցելու կապակցությամբ ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մ.Մինասյանին գրել է.

«Ի պատասխան Ձեր 2011թ.  սեպտեմբերի 6-ի N Մ.Մ01/04 գրության` «Հրազդան» մարզադաշտից արտակարգ իրավիճակների դեպքում մարդկանց տարհանման համար նախատեսված տարածքում առեւտրի կենտրոնի կառուցման հնարավորության վերաբերյալ` տեղեկացնում եմ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ուսումնասիրվել եւ քննարկվել է գրությունում բարձրացված հարցը:

«Հրազդան» մարզադաշտի կառուցման եւ նրա բնականոն շահագործման համար ինչպես մարզադաշտի, այնպես էլ նրան կից տարածքների հողհատկացումը իրականացվել է նախագծման առաջադրանքի հանաձայն` հաշվի առենլով մարզադաշտի հանրապետական նշանակությունը, հանդիսականների առավելագույն քանակությունը` 50-70 հազար մարդ, եւ յուրաքանչյուրը 1000 մարդու համար` քաղաքաշինություն, քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում ՍՆԻՊ 2.07.01-89 շինարարական նորմերով սահմանված 0.7-0.9 հա հողատարածքի անհրաժեշտությունը:

Միաշամանակ հաշվի է առնվել նաեւ տարբեր բնույթի արտակարգ իրավիճակներում մարզադաշտից 50-70 հազար խուճապահար հանդիսականների շուտափույթ ու անարգել տարհանման գործընթացի կազմակերպումը, տուժածքաղաքացիներին մարզադաշտից դուրս բերելու եւ անվտանգ գոտի հանդիսացող կից տարածքներում ժամանակավորապես տեղավորելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ մարզադաշտից ոչ հեռու հրապարակի առկայության անհրաժեշտությունը, որը կօգտագործվի  որպես ուղղաթիռների վայրէջքի հրապարակ` տուժած քաղաքացիներին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Թվարկված հանգամանքները հաշվի չառնելու, մարզադաշտին կից տարածքի գործառնական նշանակությունը փոխելու, այդ տարածքներում արդեն իսկ կառուցված ոչ կապիտալ շինությունների եւ նոր առեւտրի կենտրոնի կառուցմամբ անտեսվում են անվտանգության ապահովման նպատակով առաջադրվող պահանջները, ինչը կխաթարի մարզադաշտի լիարժեք շահագործումը, կխոչընդոտի մարդազաշտից մարդկանց անարգել եւ անվտանգ տարհանմանը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպման, իրականացման եւ հետեւանքների վերացման գործընթացներին:

Ելնելով վերոգրյալից` անթույլատրելի ենք գտնում «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում նոր առեւտրի կենտրոնի կառուցումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter