HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակույթի փոխնախարար Ա.Սամուելյանի պատասխանը «Հետքին»

Ի պատասխան Ձեր` 2011թ. հոկտեմբերի 12-ի գրության` հայտնում ենք, որ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի պատվերով 1989թ. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման, օգտագործման գլխավոր վարչության պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման և ուսումնասիրման գիտաարտադրական արվեստանոցի կողմից մշակվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների կոմպլեքսային պահպանման  և օգտագործման նախագիծը, որտեղ որպես հանրապետական նշանակության հուշարձան, ընդգրկվել է նաև «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը:

Այդ նախագիծը 1991թ. ապրիլի 12-ի N6/18 որոշմամբ հաստատել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն:

Հետագայում` 2000թ. օգոստոսի 30-ին, Երևանի քաղաքապետի N1137 որոշմամբ վերոհիշյալ հաստատված նախագիծը ճանաչվել է ուժը կորցրած:

ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի N1616-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, ՀՀ Կառավարության 2002թ. ապրիլի 20-ի որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգի» 15-րդ կետի համաձայն, կազմվել է իրավաբանական ու ֆիզիկական անձնանց կողմից առաջարկված նորահայտ օբյեկտներից և քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովում:

Ուսումնասիրելով փորձագիտական հանձնաժողովի նիստերի արձանագրությունները` պարզվել է, որ «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի հարցը չի ներկայացվել և չի քննարկվել հանձնաժողովում:

Միաժամանակ տեղեկացնում ենք` նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել է այն չափանիշները, որոնք թույլ կտային ճշտել պետական ցուցակները, ինչպես նաև կանոնակարգել նոր կառույցների ու շինությունների ընդգրկումը դրանցում:

ՀՀ մշակույթի նախարարությունը «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի հարցին կարող է անդրադառնալ այդ չափորոշիչների ընդունումից հետո միայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter