HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում սնկից թունավորման նոր դեպքեր են գրանցվել. ինչպես զգուշանալ

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում  հուլիսի 5-ին և 6-ին արձանագրվել է սնկից թունավորման ևս 3 դեպք` 4 տուժածով: Թունավորվածները սննդում օգտագործել են սեփական նախաձեռնությամբ հավաքած սունկ:

Տուժածները հոսպիտալացվել  են Վանաձորի բժշկական կենտրոն: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ներկայումս բոլոր տուժածները դուրս են գրվել ՝ լավացումով:

Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց:

Թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

  • չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ
  • չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի
  • սննդում չօգտագործել հում սունկ
  • սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում 
  • չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի
  • հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել
  • ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Թունավորման նախնական ախտանշաններն են՝

  • սրտխառնոց
  • փսխում
  • սուր ցավեր որովայնի շրջանում
  • ջերմություն
  • ստամոքի և բարակ աղու բորբոքում
  • գլխապտույտ

Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

լուսանկարը՝ bfeedme.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter