HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԷՑ-ի նկատմամբ կիրառվել է 60 մլն դրամ տուգանք

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 8-ին կայացած նիստում քննարկվել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառելու մասին հարցերը:

Քննարկման արդյունքում՝ նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման սահմանված կարգի խախտման համար, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  42-րդ հոդվածը` հանձնաժողովը որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ կիրառել տուգանքներ՝ ընդհանուր 60 մլն ՀՀ դրամի չափով:  Այս մասին տեղեկացնում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter