HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սամվել Ալեքսանյանի ընկերությունը մոտ 300 հազ. լիտր վիսկի է արտադրել

Այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 298,3 հազ լիտր վիսկի։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում վիսկի չի արտադրվել։

ԱՎԾ-ն վիսկիի արտադրության վերաբերյալ վիճակագրությունը ներկայացնում է այս տարվա հունվարից։ Միայն հունվարին արտադրության ծավալը կազմել է 52,1 հազ. լիտր։

Վիսկիի արտադրությամբ Հայաստանում ներկայում զբաղվում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին։ «Ալեքս Գրիգը» նախորդ  տարի նոր արտադրամաս է բացել վիսկիի արտադրության նպատակով։ Ավելի վաղ ընկերությունից հայտարարել էին, որ վիսկիի որոշ քանակ որպես փորձանմուշ ուղարկվել է Իրաք։

Վերջերս էլ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում հայտնվել է Mac Alex անվանմամբ վիսկի, որը հենց «Ալեքս Գրիգի» արտադրանքն է։ Այն ներկայացվում է որպես շոտլանդական հումքով պատրաստված բարձրորակ վիսկի։ Ի դեպ, վերջերս համացանցում նաև դրա գովազդն  է տեղադրվել։

Չի բացառվում, որ «Ալեքս Գրիգը» բացի նշվածից, վիսկիի այլ տեսականի ևս վաճառքի հանի «Երևան Սիթի»-ներում։

Մեկնաբանություններ (3)

Միսս Վիսկի
թող ինքն իրա վիսկիի մեջ խեղդվի, ազգին մեծ լավություն արած կլինի
ԱՐԹՈՒՐ
Սամվել Լֆիկյանի արտադրանքից չօգտվել, նշանակում է զրկվել մեծագույն հաճույքից, իսկ օգտվել նշանակում է բացահայտել կյանքի թաքնված կողմերի, իսկ եթե լուրջ խմողներ են եղել զզվել են:
President
Իսկապես պետք է գնել այս ասպետական խմիչքը` պատրաստված ազնվական ու պատվախնդիր ավանդույթներ ունեցող այս աշխարհածավալ ընկերության կողմից, որ ղեկավարում է համեստություն խորհրդանշող առաքինի մի անձնավորություն... Շտապ օգնության հեռախոսահամարը` պիտակի դարձերեսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter