HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունը զգուշացնում է, որ Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն: 

Հանրապետության տարածքում հուլիսի 13-ին' շրջանների զգալի մասում 14-17-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում'15-20մ/վրկ. արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 13-ին կնվազի 1-2, 14-15-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Երևանում հուլիսի 13-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ արագությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter