HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Գարեգինյան

Ներթափանցումը գնալով խորանում է

Հայաստանի ևս երեք քաղաքներում այժմ հասանելի է դարձել «Ջի-Էն-Սի-ԱԼՖԱ» ընկերության համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակության IP/MPLS ցանցը: Դա Բյուրեղավան, Էջմիածին և Ծաղկաձոր քաղաքներն են:

Ինչպես հայտնում է «Ջի-Էն-Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայությունը, այդ բնակավայրերում շահագործման են հանձնվել ընկերության ցանցային հանգույցները, որոնք հագեցված են ամերիկյան Juniper Networks ընկերության արտադրության գերժամանակակից սարքավորումներով: Դա «Ջի-Էն-Սի-ԱԼՖԱ»-ին հնարավորություն է ընձեռում նշված կենրտոններից ինտերնետի հասանելիության, IP տարանցման, տվյալների հաղորդման վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) և այլ ծառայություններ  մատուցել շարժական կապի օպերատորներին, ինտերնետ-ծառայություն մատուցողներին և կորպորատիվ հաճախորդներին:

Ներկայումս «Ջի-Էն-Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի ցանցին միացված են հետևյալ մարզերն ու քաղաքները` Երևան, Կոտայք (Աբովյան, Բյուրեղաբան, Ծաղկաձոր, Նոր Հաճըն, Չարենցավան, Հրազդան), Արարատ (Արարատ, Մասիս, Վեդի, Արտաշատ), Վայոց Ձոր (Ջերմուկ, Եղեգնաձոր), Սյունիք (Քաջարան, Ագարակ, Սիսիան, Գորիս, Կապան), Արագածոտն (Աշտարակ, Ապարան), Շիրակ (Գյումրի), Լոռի (Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր), Տավուշ (Դիլիջան, Բագրատաշեն), Արմավիր (Արմավիր, Էջմիածին), Գեղարքունիք (Սևան):

Ընկերությունից հայտնում են, որ ցանցի ընդարձակմանը նպատակաուղղված ներդրումները շարունակվում են, ինչպես նաև շինարարական ու տեխնիկական աշխատանքները: Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին «Ջի-Էն-Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի ցանցին կմիանան ևս 7 քաղաքներ` Իջևանը, Նոյեմբերյանը, Գավառը, Մեղրին, Եղվարդը, Մարտունին և Մեծամորը:

Ծրագրի հետեևողական իրագործումը կոչված է նպաստել Հայաստանում Ինտերնետի ներթափանցման մակարդակի, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար տեղեկատվական ռեսուրսների հասանելիության աճին, ինչպես նաև ՀՀ տարածքում ընկերության կողմից տրամադրվեղ ժամանակակից ցանցային տեխնոլոգիաների հասանելիությանը:

«Ջի-Էն-Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին: Այն հանդիսանում է միջազգային և հանրապետական նշանակության տրանսմիսիոն, տվյալների փոխանցման և ինտերնետ-ծառայությունների առաջատարներից մեկը Հայաստանում: Ընկերության հիմնական առաքելությունն է` կառուցել օպերատորական դասի և հանրապետական ծածկույթ ապահովող SDH (հիմնված Cisco Systems սարքավորումների վրա¤ և IP/MPLS (Juniper Networks ցանցային միջուկով) տեխնոլոգիաներով հագեցած օպտիկամանրաթելային հիմնացանց, որը բավարարում է միջազգային օպերատորների, հայաստանյան լարային և շարժական կապի օպերատորների, ինտերնետ-ծառայություններ մատուցողների, խոշոր միջազգային կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների, ինչպես նաև բանկերի տվյալների հաղորդման ու գերարագ ինտերնետ-ծառայությունների պահանջները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter