HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը մոտ 25%-ով նվազել է

Այս տարվա հունվար-մայիսի ամիսներին Հայաստանում արտադրվել է  ավելի քան 15 մլն լիտր հանքային ջուր, ինչը 24,9%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս ընթացքում նվազել են նաև աղբյուրի ջրի և բնական հյութերի արտադրության ծավալները։ Մասնավորապես, արտադրվել է  9,98 մլն լիտր աղբյուրի ջուրը (նվազումը՝ 3,6%) և 5,92 մլն լիտր բնական հյութ (նվազումը՝ 10,4 %)։ 

Վիճծառայությունը ներկայացնում է նաև հանրապետությունում արտադրված այլ տեսակի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալները։ Այս տարվա առաջին հինգ ամսիներին այն կազմել է ավելի քան 25 մլն լիտր, որը  9,3%-ով գերազանցում է 2014-ի առաջին հինգ ամիսների ցուցանիշը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter