HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Orange»-ը հայտարարել է «Ucom»-ի հետ քննարկումներ սկսելու մասին

«Օրանժ Արմենիա» ընկերությունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև:

Այսօր հայտարարվեց, որ «Orange»-ը բացառիկ քննարկումներ է սկսել «Ucom» ընկերության հետ՝ «Օրանժ Արմենիայի» բաժնետոմսերի վաճառքի շուրջ: «Բացառիկ» այն առումով, որ համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են, իսկ գործարքը պետք է վավերացվի հայկական պետական մարմինների կողմից՝ այն ավարտին հասցնելու համար: 

Գործարքի ավարտից հետո «Օրանժ Արմենիան» կշարունակի հայկական հեռահաղորդակցության շուկայում իր լիարժեք գործունեությունը՝ շարունակելով սպասարկել իր շուրջ 650.000 բաժանորդներին և պահպանելով ցանցային ենթակառուցվածքը, սպասարկման սրահներն ու աշխատակազմը, սակայն կունենա նոր բաժնետեր:

««Orange» խմբի և «Ucom» ընկերության այս համաձայնագիրը մեր երկու ընկերությունների համար հնարավորություն կստեղծի միավորել փոխլրացնող ուժեղ կողմերն ու բաժանորդներին ներկայանալ նորարար ծառայություններով, այդ թվում՝ ամրակցված և շարժական կապերը համատեղող առաջարկներով: Եթե բանակցություններն ավարտվեն և գործարքը կնքվի, «Օրանժ Արմենիան» կունենա նոր բաժնետեր, սակայն մենք կշարունակենք սպասարկել մեր բաժանորդներին՝ առաջարկելով հարմարեցված նորարար ծառայությունների լայն ընտրանի և ցուցաբերելով հաճախորդների սպասարկման անհատականացված մոտեցում, ինչպես նախկինում»,-  ասաց «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter