HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաբայան և Օհանեզով. Տուժածներին դատում են մեղադրյաի կարգավիճակում

«Վրաստանի Դատախազությունն արդեն սկսել է հետաքննությունը ոստիկանների կողմից ծեծի ենթարկված երկու քաղաքացիների` Արթուր Օհանեզովի և Ֆիլիպպ Բաբայանի գործով», -հուլիսի 23-ին նման հայտարարություն է արել Վրաստանի գլխավոր դատախազության մամլո կենտրոնը:

«Հետաքննությունը սկսվել է դեռևս հուլիսի 3-ին, և այն տարվում է Քրեական Կոդեքսի 333 հոդվածի «բ» ենթակետի համաձայն, ինչը ենթադրում է իրավապահպան գերատեսչությունների աշխատակիցների կողմից ծառայողական լիազորությունների չարաշահում»:

Այսօր ևեթ Քաղաքացիական դատարանում Բաբայանի և Օհանեզովի գործով լսում է անցկացվել: Մինչ Դատախազությունը կհետաքննի գործի բոլոր մանրամասները, երիտասարդ հայերը, որոնք պետք է լինեին տուժածի կարգավիճակում, այսօր գտնվում են բանտում և ունեն իբրև թե ոստիկանության աշխատակիցների վրա հարձակում գործած մեղադրյալների կարգավիճակ:

Այսօրվա դատական լսման ընթացքում հարցաքննվել է «տուժած» ոստիկանը, որը պնդում է, որ Արթուր Օհանեզովը հարձակվել է իր վրա և հասցրել իրեն ֆիզիկական վիրավորանքներ: Մինչդեռ, դատական հարցաքննման ընթացքում «տուժած» ոստիկանը փաստացիորեն չկարողացավ հիշել իր վրա «հարձակում» գործելու ոչ մի նշանակալի հանգամանք:

«Դատախազությունը կոծկում է հանցագործներին, մեր երեխաներին ծեծած սադիստներին: Այսօր պարզորոշ երում էր, որ «տուժած» ոստիկանը բացեիբաց ստում է դատավորին: Ես խնդրում եմ նախագահին, վարչապետին, Ներքին գործերի նախարարին, Դատախազությանը, խնդրում եմ, հետաքննե´ք այս գործն արդարացիորեն: Եթե մեր երեխաները մեղավոր են, թո´ղ ներկայացնեն անհերքելի փաստեր: Իրականում մեղավոր են ոստիկանները: Պետությունը չպետք է թույլ տա, որպեսզի այդ մարդիկ շարունակեն աշխատել ոստիկանությունում և տանջեն քաղաքացիներին», -դատական լսման ավարտից հետո հայտնել է Արթուր Օհանեզովի հայրը: 

«Միությունը» կշարունակի հետևել տվյալ դատական գործընթացին և ընթերցողին պարբերաբար տեղեկություն կհաղորդի գործի ընթացքի մասին:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Ռուստավի 2» վրացական հեռուստաընկերությունը ներկայացրել է սյուժե, որի համաձայն` հայտնի է դարձել, որ 2015թ. ապրիլին ազգությամբ հայ Վրաստանի 2 քաղաքացի Թբիլիսիի գիշերային ակումբներից մեկում կռվի են բռնվել ոստիկանության աշխատակիցների հետ, որից հետո հայերը ձերբակալվել են, տարվել ոստիկանական բաժանմունք և դաժանորեն ծեծվել: Ծեծված հայերի հարազատների խոսքերի համաձայն` ոստիկանների հետ կռվի պատճառը դարձել է ոստիկանների կողմից հասցված վիրավորանքները ազգային պատկանելության հիման վրա: «Ոստիկանը հարցրել է` ի՞նչ ազգության եք դուք, ինչին Ֆիլիպ Բաբայանը պատասխանել է` հայեր: Ոստիկանը, որը եղել է քաղաքացիական հագուստով, պատասխանել է` «ես ատում եմ ձեզ» և անպարկեշտորեն է արտահայտվել հայերի հասցեին: Երիտասարդները զայրացել են և սկսվել է կռիվը», -ասում է տուժած Ֆիլիպ Բաբայանի մայրը:

Տվյալ դեպքի կապացությամբ հատուկ հայտարարություն է կատարել նաև Վրաստանի Ներքին գործերի նախարարը: «Տվյալ թեման շատ վատ է ներկայացվել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սյուժեով: Շեշտը դրված էր ազգային հարցի վրա, և կարծիք է ձևավորվել, որ ոստիկանները ծեծել են քաղաքացիներին ազգությամբ հայ լինելու պատճառով: Ինքը ծեծը տեղի է ունեցել երկու ամիս առաջ, բայց, չգիտես ինչու, այդ կռվի մասին տեղեկությունը տարածվել է երեկ (հուլիսի 2-ին, խմբ.): Տարածվել են տեսանյութեր, որտեղ մեծ մասամբ ոչ մի բան տեսանելի և լսելի չէ: Միակ բանը, որ երևում է, դա այն է, որ նկարահանումները տեղի են ունեցել ոստիկանության բաժանմունքում: Այսօր մեղադրյալներին պետք է մեղադրանք հարուցվեր, իսկ տեղեկությունը երեկ է տարածվել: Կարծում եմ, որ նման դեպքերում ազգային պատկանելության մասին խոսելը ճիշտ չէ», -հուլիսի 3-ին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարը:

Աղբյուրը`http://armenian-community.ge/News/1204

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter