HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Գազպրոմ Արմենիա»-ն կրկին առաջատարն է. ինչպես է փոխվել խոշոր հարկատուների տասնյակը

Սեդա Հերգնյան

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել` համեմատած 2014-ի առաջին կիսամյակի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած խոշոր հարկատուների ցանկից։

Այսպիսով, 2015 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում գտնվող ընկերությունները միասին պետբյուջե են վճարել մոտ 86 մլրդ դրամի հարկ՝ 4 մլրդ դրամով ավելի, քան 2014-ի հունվար-հունիսին վճարել են առաջին տասնյակում գտնվողները։

Խոշոր հարկատուների առաջին հնգյակը ձևավորվել է այսպես`

  1. «Գազպրոմ Արմենիա» - վճարել է 24,6 մլրդ դրամ
  2. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»- 9,75 մլրդ դրամ
  3. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» - 8,8 մլրդ դրամ
  4. «Ալեքս Գրիգ» - 8,6 մլրդ դրամ
  5. «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (Արմենտել)- 7,76 մլրդ դրամ

Առաջին տասնյակում են նաև՝

 6. «Գրանդ-տոբակո հայ-կանադ.հ.ձ»- 7,4 մլրդ դրամ

7. «Ֆլեշ»- 5,9 մլրդ դրամ

8.«Հայաստանի ատոմային էլեկտրական կայան» (ՀԱԷԿ) -4,6 մլրդ դրամ

9. «Ղ. Տելեկոմ»- 4,28 մլրդ դրամ

10.«Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-4 մլրդ դրամ

Փաստորեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ինչպես նախորդ տարի, այս տարի ևս առաջատարի դիրքում է։ Այս տարի հարկերի չափն ավելացել է ավելի քան 600 մլն դրամով։

Ուշագրավ է, որ 2014-ի առաջին կիսամյակի համեմատ «Ղ-Տելեկոմ»-ը (ապրանքանիշը՝ Vivacell) խոշոր հարկատուների ցանկում դիրքերը զիջել է 7 հորիզոնականով։ Այս կիսամյակ 5,95 մլրդ դրամ ավելի քիչ է վճարել, քան 2014-ի նույն ժամանակահատվածում։

Տասնյակում մյուս փոփոխությունը գրանցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ այս տարի վճարելով 3,75 մլրդ դրամ ավելի շատ և 5-րդ հորիզոնականից բարձրանալով 2‑րդ հորիզոնական։

4-րդ հորիզոնականով դիրքերը բարելավել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը։ Այս տարի 3,35 մլրդ դրամ ավելի շատ հարկ է վճարել։

«Ալեքս Գրիգ»-ը, «Արմենտել»-ը, «Ֆլեշ»-ը և «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ը նախորդ տարվա համեմատ դիրքերը զիջել է մեկ հորիզոնականով։ Առաջինը հարկերի չափը նվազեցրել է 1 մլրդ դրամով, երկրորդը՝ 800 մլն դրամով։ «Ֆլեշ»-ն ավելացրել է ավելի քան 300 մլն դրամով, իսկ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ը՝ ավելի քան  400 մլն դրամով։

Իսկ «Գրանդ Տոբակո հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը» դիրքերը բարելավել է  2 հորիզոնականով՝ վճարելով  2,8 մլրդ դրամ ավելի շատ հարկ։

ՀԱԷԿ-ն անցած տարի 11-րդ հորիզոնականում է եղել, իսկ այս տարի 1,6 մլրդ դրամ ավելի շատ հարկ է վճարել ու ներառվել առաջին տասնյակում։

Արդյունքում այնպես է ստացվել, որ 2014-ի առաջին 10 խոշոր հարկատուների ցանկում գտնվող «Երևանի կոնյակի գործարան»-ը, որը եզրափակում էր տասնյակը, դուրս է մղվել և այս տարի հայտնվել 28-րդ հորիզոնականում՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 3,67 մլրդ դրամի դիմաց այս տարվա առաջին կիսամյակում վճարելով 1,9 մլրդ դրամ։

Հարկատուների ցանկում կատարված մյուս փոփոխություններին, ըստ տնտեսության ճյուղերի, կանդրադառնանք առաջիկայում։

Լուսանկարը՝ oplexcareers.com-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter