HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուիխ-Թելսել» երևանի թիմը հաղթել է գիտակների ինտելեկտուալ խաղերի Սևծովյան բաց գավաթի 4-րդ առաջնությունում

Հուլիսի 31-ից օգօստոսի 2-ը Բաթումում գիտակների ինտելեկտուալ խաղերի Սևծովյան Բաց Գավաթի 4-րդ առաջնությունում «Բրեյն ռինգ» մրցաշարում գավաթին տիրացել է Գիտկաների հայկական ասոցիացիան ներկայացնող «Նուիխ-Թելսել» երևանի թիմը (թիմի ավագ' Էդգար Մարկոսյան):  Այս մասին հայտնում է Գիտակների հայկական ասոցիացիան: 

Առաջնության ընթացքում անցկացվել են նաեւ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Քո խաղը» եւ այլ ինտելեկտուալ խաղերը: Հայ գիտակ Ստեփան Սմբատյանը («Նուիխ-Թելսել») «Քո խաղը» մցաշարում դարձել է եզրափակչի մասնակից , իսկ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ում հայկական «Պերեզագուզկա» և «Նուիխ-Թելսել» թիմերը ցույց են տվել բարձր խաղային մակարդակ 'զբաղեցնելով համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը:

Աջարիայի մայրաքաղաքում ինտելեկտուալ խաղերին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Մոլոդովայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Իսրաելի և Լատվիայի գիտակները: Հայաստանը ներկայացված էր ութ թիմերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter