HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքի Գանձա գյուղում վերանորոգվում է Սուրբ Կարապետ եկեղեցին

Վահան Տերյանի ծննդավայր, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում սկսվել են վերանորոգման աշխատանքները։ 

Ինչպես տեղեկացնում է www.akhaltskha.net-ը, ներկա պահին ընթանում են եկեղեցու գմբեթի եւ վերին հատվածի վերանորոգման աշխատանքները։ Վերանորոգման ծախսերը հոգում են Գանձա գյուղի բարերարները։ Նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ անցկացնել նաեւ Սբ․ Կարապետ եկեղեցու ներսում։ 

Սբ․ Կարապետ եկեղեցին հիշատակվում է 1840 թվականից, սակայն այսօրվա գմբեթ ունեցող եկեղեցին կառուցվել է 1859թ․։ Եկեղեցին կառուցվել է Վահան Տերյանի պապիկ՝ հայր Գրիգորի ջանքերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter