HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համահայկական խաղերի մասնակիցները վաղը կհանգստանան. կոմիտեն կոչ է անում զգույշ լինել

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) գործկոմի որոշմամբ՝ օգոստոսի 8-ը բոլոր մասնակիցների համար հանգստի օր է լինելու: Առավոտյան պատվիրակները կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ կդնեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: 

Կոմիտեն հայտնում է, որ օրվա երկրորդ կեսից նախատեսված են մշակութային միջոցառումներ և էքսկուրսիաներ` Խոր Վիրապ, Գառնի, Գեղարդ, Էջմիածին և Սարդարապատ: Նշված վայրերում կսահմանվի ուժեղացված հսկողություն ոստիկանության, ինչպես նաև առողջապահության պատասխանատուների կողմից: Խաղերի մասնակից պատվիրակություններին կուղեկցեն թիմերի պատասխանատուները:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ է անում համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին հետևել կոմիտեի  որոշումներին և տեղեկացնում, որ նշված ուղղություններից բացի կոմիտեն որևէ այլ ուղղությամբ շրջագայությունների ու զբոսանքի համար պատասխանատվություն չի կրում:

Հիշեցնենք, որ մինչ համահայկական 6-րդ խաղերի մեկնարկը` օգոստոսի 1-ին, Ծաղկաձորում վթարի էր ենթարկվել խաղերին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից ժամանած 20-ամյա Լևոն Թովմասը: Պատահարի հետևանքով Լևոնը մահացել էր: Օգոստոսի 3-ին քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ամենագնացի վթարի ենթարկվելու առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter