HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Ա. Կաթողիկոսին այցելեցին Ե.Հ.Խ.-Ի եւ Մ.Ա.Ե.Խ.-Ի ներկայեցուցիչները

Անթիլիաս- 7 Օգոստոս 2015-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց այցելութիւնը, Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի (Մ.Ա.Ե.Խ.) առնչուած հարցերու պատասխանատուներէն, Դոկտ. Միշէլ Նսէյրի և Մ.Ա.Ե.Խ.-ի ընդհանուր քարտուղար՝ Դոկտ. Միշէլ Ժալըխի։

Աշխատանքային հանդիպումը առիթ մը հանդիսացաւ ընդհանուր քննարկումի ենթարկելու Մ.Ա.Ե.Խ.-ի և Ե.Հ.Խ.-ի գործակցութիւնը աւելի ամրապնդելու կարելիութիւնները և այդ ծիրէն ներս յատուկ անդրադարձ եղաւ կարգ մը միացեալ ծրագիրներու իրագործման։

Հանդիպման ընթացքին, լայնօրէն քննարկուեցան հոգեւոր պետերու հանդիպում մը կայացնելու ծրագիրը, ինչպէս նաեւ յառաջիկայ Մ.Ա.Ե.Խ.-ի Գործադիր Վարչութեան ժողովին օրակարգերը։ Վերոնշեալ հարցերուն շուրջ Նորին Սրբութիւնը ներկայացուց իր պատկերացումը, միաժամանակ կատարելով անհրաժեշտ թելադրանքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter