HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շատինի համայնքում նոր ամբուլատորիա է կառուցվում

Վայոց ձորի Շատին համայնքում հուլիսի 13-ին մեկնարկել են նոր ամբուլատորիայի կառուցման աշխատանքները: Բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները, համաձայն կնքված պայմանագրի, նախատեսված է ավարտին հասցնել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին: Բուժամբուլատորիայի շենքը կառուցվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերի շրջանակներում տնտեսված միջոցներով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկի (ՀՀ ԱՆ ԱԾԻԳ) տնօրեն Նելսոն Զուլոյանը աշխատանքային այցով Վայոց ձորի Շատին համայնքում էին: Այցի նպատակը Շատին համայնքում կառուցվող բուժամբուլատորիայի շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալն էր:

Մարզպետը  և ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրենը այցելել են Շատինի գործող «Հռիփսիմե» ԱԿ-ն և ծանոթացել աշխատանքային պայմաններին: Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ Հարություն Սարգսյանը նշել է, որ կառուցվող ամբուլատորիան էականորեն կնպաստի բժշկական օգնության և սպասարկման գործընթացի բարելավմանը: Հանդիպման ընթացքում Նելսոն Զուլոյանը հետաքրքրվել է համայնքում բուժօգնության կազմակերպման, առողջապահության ոլորտի ազգային ծրագրերի և պատվաստումների իրականացման ընթացքով, անվճար տրամադրվող դեղերի հետ կապված հարցերով:

Նշենք, որ Շատին համայնքի բնակչությունը սպասարկվում է Շատինի «Հռիփսիմե» ԱԿ-ում, որը կառուցվել է  1958-59թթ.: Շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 305.7 մ2: Առողջության կենտրոնը սպասարկում է  Եղեգնաձորի տարածաշրջանի 12 համայնք: Ընդհանուր սպասարկվող բնակչությունը կազմում է շուրջ 6500 մարդ:

«Հռիփսիմե» ԱԿ-ում 1998թ. կատարվել է ներքին հարդարման աշխատանքներ:  Ունի ջրամատակարարման և կոյուղու համակարգեր: Չունի  ջեռուցման համակարգ: Հաշվի առնելով այն փաստը, որ շենքը սեյսմակայուն չէ և վերանորոգման աշխատանքներ կատարելը նպատակահարմար չէին, որոշում է կայացվել կառուցել ամբուլատորիայի նոր շենք:   Ամբուլատորիայի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 64մլն դրամ: Ծրագրի շրջանակներում նոր ամբուլատորիային կտրամադրվի նաև բժշկական կահույք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter