HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել

Գեղարքունիքի մարզի Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում այսօր, ժամը 11:00-ի սահմաններում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ տեղում իրավիճակը գնահատելու և անհետաձգելի բժշկական օգնությունը արագ և պատշաճ կազմակերպելու համար ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ շտապ օգնության բրիգադներ` Հրազդանի և Սևանի բժշկական կենտրոններից, ինչպես նաև նեղ մասնագետներ անմիջապես մեկնել են դեպքի վայր:

9 հոգի` տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Սևանի հիվանդանոց: Այս պահի դրությամբ` նրանց կյանքին սպառնացող վտանգ չի հայտնաբերվել:

Մանրամասները ճշտվում են, որոնց մասին լրացուցիչ կհաղորդենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter