HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ գալիս է սեպտեմբերը, որքան գումար են ծախսում ծնողները

Լիլիթ Թադևոսյան

Մոտենում է սեպտեմբերի մեկը և դպրոցական կամ ուսանող ունեցող ծնողների հոգսերն ավելանում են, քանի որ յուրաքանչյուր ծնող ձգտում է այնպես անել, որ իր երեխան գոնե սեպտեմբերի մեկին նոր հագուստով գնա դպրոց: Այս առնչությամբ մենք փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք, հասկանալու, թե որքան գումար է ծնողը ծախսում մեկ երեխայի վրա՝ սեպտեմբերի մեկին պատրաստվելիս:

Համաձայն շուկայական գների՝ դպրոցական պայուսակները սկսում են  5000 դրամից և հասնում մինչև 20 000 և ավելին: 

Մինչև 12 տարեկան երեխաների վերնաշապիկները սկսում են  5000 դրամից, անդրավարտիքներն ու կիսաշրջազգեստները՝ 6000 դրամից, կոշիկները՝ 5000-ից: Իսկ 12 տարեկանից բարձր երեխաների համար հագուստի գներն ավելի բարձր են:

«Հետք»-ի հետ զրույցում իր երեք որդիների համար սեպտեմբերմեկյան գնումներ կատարող Քրիստինե Ղազարյանն ասաց, որ միայն իր 7 տարեկան որդու  հագուստի վրա ծախսում է 20 000 դրամ, իսկ պայուսակի ու գրենական պիտույքների վրա 10 000-12 000 դրամ, սա միայն յոթ տարեկան որդու համար, իսկ մյուս որդիների դպրոցական հագուստի ու իրերի համար ավելի շատ գումար է ծասում:

Նրանցից մեկը սովորում է ավագ դպրոցում, իսկ մեծ որդին այս տարի ուսանող է լինելու: Վերջինս տեղեկացրեց, որ ավագ դպրոցում սովորող որդու վրա ծախսել է մոտավորապես 45 000 դրամ, չհաշված, որ դպրոցում մոտ 7000 դրամ էլ գրքերի համար են վճարում: Ընդհանուր հաշվարկով՝ այս ընտանիքում երեք երեխայի սեպտեմբերի մեկին պատրաստվելու համար ծախսվել է մոտավորապես 130 000 դրամ:

Եթե նկատի ունենանք, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 000 դրամ, իսկ միջին աշխատավարձը հաշվարկվում է 150 000-160 000, ապա մեր երկրում ոչ բոլորը կարող են իրենց երեխաներին նոր հագուստով ճանապարհել դպրոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter