HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրցույթի ամփոփում. թվով 190 հայտադիմում է ներկայացվել ֆերմերային խմբերի կողմից ENPARD ծրագրի շրջանակներում

Թվով 190 հայտադիմում է ներկայացվել Եվրոպական միության ENPARD «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարված բաց մրցույթի արդյունքում: Մրցույթի նպատակն էր ընտրել  արտադրող և վերամշակող ֆերմերային խմբեր, որոնք ներգրավված են բարձրարժեք գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես՝ հնդկացորենի և ոսպի, կաթի և բարձրորակ պանրի, մրգի և հատապտղի, ոչ ավանդական բանջարեղենի, մեղրի և այլ մթերքների արտադրության մեջ:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն էր ս.թ.-ի հուլիսի 15-ը: Հայտադիմումներն ընդունվել են ծրագրի 6 թիրախային  մարզերից՝ Շիրակից, Լոռուց, Գեղարքունիքից, Արագածոտնից, Կոտայքից և Վայոց ձորից:

Ընտրության համար կարևոր նախապայման է, որ դիմորդ խմբերը բաղկացած լինեն տարբեր ընտանիքներ ներկայացնող նվազագույնը 5 ֆերմերից, ովքեր բնակվում և գյուղատնտեսական գործունեություն են իրականացնում գյուղական համայնքներում: Ըստ մեկ այլ նախապայմանի՝ դիմորդները պետք է լինեն ոչ-ֆորմալ կամ նոր ձևավորվող խումբ կամ էլ գրանցված կոոպերատիվ: Ֆերմերները պետք է ունենան սովորելու ձգտում, ինչպես նաև դրսևորեն բիզնես ուղղվածություն: Նախապատվությունը կտրվի նորարար գաղափարներ առաջարկող կանանց և երիտասարդների կողմից առաջնորդվող խմբերին:

ENPARD-ը կաջակցի այն խմբերին, որոնց ծրագրերի շնորհիվ հնարավոր կլինի գյուղերում ապահովել կայուն կեցության նախադրյալներ, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել գյուղացիների եկամտի աճին, ինչպես նաև հաջող փորձի հիմք ստեղծել հետագայում նման ծրագրերի իրականացման համար: Սահմանված նպատակների և ֆինանսական ռեսուրսների շրջանակներում ծրագիրը կփորձի առավելագույնս աջակցել ֆերմերային խմբերին և նրանց ընտանիքներին: 

Ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերի՝ «Եվրոպական միությունն ուրախությամբ է արձանագրում ֆերմերների դրական արձագանքն այս հայտամրցույթին, հատկապես այն հանգամանքը, որ դիմողների 34%-ը կին է և 30%-ը՝ երիտասարդ: Ակնկալում ենք տեսնել ծրագրի հաջորդ փուլը, որի ընթացքում պոտենցիալ շահառուները կներգրավվեն բիզնես հմտությունների զարգացման դասընթացներում և աջակցություն կստանան մշակելու իրենց խմբերի բիզնես պլանները»:

Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը (ENPARD) ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի աջակցելու Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը: Ծրագրի բաղադրիչներից մեկը «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության ծրագիրն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից տրամադրված լրացուցիչ ֆինանսական աջակցությամբ: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Տեխնիկական բաղադրիչի հիմնական նպատակն է աջակցել գյուղատնտեսական կոոպերատիվներին և արտադրող խմբերին՝ գյուղմթերքի արժեշղթաների զարգացման հարցում:

Ծրագիրը մեկնարկել է 2015թ. հունվարին և կտևի 36 ամիս: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter