HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

IDeA-ի ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջեւ համագործակցության հուշագիր ստորագրվեց

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամների միջեւ այսօր փոխըմբռնման  հուշագիր ստորագրվեց, որն ուղղված է ենթակառուցվածքների, տարածքների զարգացման ոլորտում համագործակցությանը, ինչպես նաեւ զարգացմանը միտված այլ ծրագրերի համատեղ իրականացմանը:

Կողմերը մասնավորապես կգործակցեն Դիլիջանի եւ Տաթեւի տարածաշրջաններում սոցիալական ու հանրային նշանակության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում:

Փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանն ու IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանը:

«Մեր երկու կառույցներն ունեն գործունեության ընդհանուր ուղղություններ  եւ աշխատանքներ են իրականացնում հանրապետությունում ենթակառուցվածքների բարելավման, տարածքների զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: IDeA հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Սյունիքի եւ Տավուշի մարզերում,  որոնք հատկապես զբոսաշրջության զարգացման տեսակետից լուրջ ներուժ ունեցող տարածաշրջաններ են: Համոզված ենք, որ մեր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ  աշխատանքով կարող ենք սիներգիայի էֆեկտ ստանալ եւ լուրջ ներդրում ունենալ այդ տարածքների հեռանկարային զարգացման գործում»,-ընդգծեց Էդգար Մանուկյանը:

Աշոտ Կիրակոսյանը նույնպես ողջունեց երկու հիմնադրամների միջեւ փոխգործակցության նախաձեռնությունը:   

«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը մեկնարկել է Սոցիալական ներդրումների եւ տարածքային զարգացման նոր ծրագրի իրականացումը: Մենք հատկապես կարեւորում ենք համագործակցությունը տեղական գործընկերների, նվիրատուների եւ շահագրգիռ կառույցների հետ: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը շնորհակալ գործունեություն է ծավալել զարգացման մեծ ներուժ ունեցող երկու տարածքներում` Տաթեւում  եւ Դիլիջանում: Հուսով ենք, որ  մեր համագործակցությունը կլինի արդյունավետ եւ շարունակական,-նշեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter