HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

news.am-ի դեմ հայցի քննությունը կրկին հետաձգվեց. դատարանը հոսանքազրկվել էր

Այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, կայացավ news.am լրատվական-վերլուծական գործակալության դեմ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հայցով նախնական դատական նիստը:

Հայցվորի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը չէր հասցրել ավարտել իր միջնորդությունը, երբ էլեկտրաէներգիան անջատվեց: Ներկայացուցիչը միջնորդում էր, որ դատական նիստը հետաձգվի, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանը նոյեմբերի 15-ին պետք է քննի Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համապատասխանությունը Սահմանադրությանը:

Չնայած պատասխանողի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի առարկությանը՝ նիստը դադարեցվեց, քանի որ հոսանք չկար, որպեսզի կատարվեր նիստի ձայնագրություն: news.am-ի ներկայացուցիչը պնդում էր, որ կատարվի նիստի ձեռագիր արձանագրություն, սակայն դատավոր Մ.Հարթենյանն առարկեց՝ մեկնաբանելով, որ երբեք իր նիստերը ձեռագիր չեն արձանագրվել:

Հերթական նիստի օրվա մասին գրավոր կծանուցվի կողմերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter