HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կանֆետն ալ ենք տանան տանում, հունց թա…»

Սյունիքի մարզի Հարժիս համայնքի բյուջեից տարեկան 3 մլն դրամ հատկացվում է մանկապարտեզին: Յուրաքանչյուր երեխայի հաշվով ծնողներից նաեւ ամսական երկու հազար դրամ վճար են գանձում:

Նախակրթարանի տնօրեն Գալյա Հովհաննիսյանի խոսքով` մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 16-ից չի անցնում: «Մի քանի տարի առաջ 20-ից ավելի երեխա կար, բայց արտագաղթի պատճառով տարեցտարի նվազում է նրանց թիվը»,-ասում է տիկին Գալյան եւ հավելում, որ երեխաները մանկապարտեզում մնում են ընդամենը չորս ժամ: Տաք ճաշ չի նախատեսվում, նախաճաշին թեյ ենք տալիս, պեչենի, կեսօրին՝ ադիբուդի, կոմպոտ»,- տեղեկացնում է տնօրենը:

Թեյ ասվածը եփվում է հնացած կաթսայի մեջ, իսկ կոմպոտը տնական պայմաններում պատրաստվող խնձորի թանձրուկ է:

Նախակրթարանի բյուջեի մոտ 3.5 մլն դրամը, տնօրենի խոսքով, ծախսվում է 4 աշխատակցի՝ տնօրենին, ով նաեւ դաստիարակի, դայակի պարտականություններն է կատարում, հաշվապահին, պահակին եւ խոհարարին աշխատավարձ, հոսանքի դիմաց վճարելու, հեղուկ գազի բալոնը լիցքավորելու, նաեւ` քաղցրեղեն ձեռք բերելու համար:

Մեր հարցին, թե ծնողները չե՞ն դժգոհում, որ 4 ժամ 4-6 տարեկան երեխաներին առանց տաք սննդի են պահում, տնօրենը զարմանում է. «Ինչո՞ւ պիտի դժգոհեն, շնորհակալ են, համ էլ ադիբուդի ենք տալիս, ձողիկ, ի դեպ, ադիբուդին բովելու համար գազ էլ ենք ծախսում»:

Այն, որ նախակրթարանը գործում է սանիտարական նորմերի խախտմամբ, առանց երեխաների համար կենցաղային նվազագույն պայմանների՝ սանհանգույցի, անհրաժեշտ խոհանոցային պարագաների առկայության, դժվար է անգամ ասել տնական պայմաններում: Ակնհայտ է, սակայն ինչպես է որոշվել, որ 15 երեխայի համար տարեկան բյուջեի միջոցների մոտ 20%-ի ծախսն առավել հիմնավոր է, քան օրինակ, տարվա մեջ մայրուղուց գյուղ տանող անբարեկարգ ճանապարհի գոնե մի հատվածի բարեկարգումը: Բացի այդ, երբ համայնքի բնակիչներից մի քանիսին հարցրի, թե տեղյա՞կ են, որ մանկապարտեզի համար համայնքի բյուջեից տարեկան 3 մլն դրամ է հատկացվում, զարմացան. «Կանֆետն ալ ենք տանան տանում, հունց թա…»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter