HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը սարքավորումներ կստանա ԱՄՆ-ից՝ հիվանդությունների բռնկումներին արձագանքելու համար

Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը կհանձնի հատուկ ավտոմեքենա և սարքավորումներ` նախատեսված կենսաբանական արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման համար:

Սարքավորումներն օգտագործվելու են Հայաստանում վտանգավոր ախտածիններով հարուցվող  հիվանդությունների բռնկումները տարբերակելու, դրանց տարածումը զսպելու և արձագանքելու կարողությունների պահպանման համար:

Միջոցառմանը ներկա կլինի Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը:

Նախարարության կայքը հայտնում է, որ ավտոմեքենայի և սարքավորումների տրամադրումն իրականացվում է ՀՀ և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կողմից իրականացվող կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի (ԿՈՆՀԾ) շրջանակում, որի հիմնական նպատակն է գործընկեր երկրների հետ վարակիչ և վտանգավոր ախտածիններից ու հիվանդություններից առաջացած ռիսկերի նվազեցման ուղղությամբ համատեղ պայքարը:

Նշված ծրագրի միջոցով ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության՝  դեսպանությունում տեղակայված հայաստանյան գրասենյակի  ներկայացուցիչները  նախորդ  հինգ տարվա ընթացքում իրագործել են մի շարք համատեղ ծրագրեր: ԱՄՆ աջակցությունն ուղղվել է Հայաստանում հետազոտությունների նպատակով կիրառվող ախտածինների ապահով պահպանման համար կառույցների շինարարությանն ու վերանորոգմանը:

Համատեղ ջանքերով զարգացվել են Հայաստանի կարողությունները՝ ստանդարտների և ընթացակարգերի բարելավման  միջոցով ախտածինների, դրանց առնչվող տեխնոլոգիաների  ու  գիտական  փորձագիտության վաճառքը,  գողությունը,  դիվերսիան կամ պատահական արտահոսքը կանխելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter