HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Մարտական ընկերակցություն-2015» զորավարժությունը

Սեպտեմբերի 7-ին ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը բացման հանդիսավոր արարողությունը:

Զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները:

Ինչպես հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցողները կարևորել են ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ ստորաբաժանումների միջև զորավարժության անցկացումը փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և համատեղ խնդիրների իրականացման ու փոխգործակցելության ապահովման առումով:

ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը մասնակցելու նպատակով սեպտեմբերի 2–ից ՌԴ-ում  է գտնվում ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը: ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում ՀՕՊ ստորաբաժանումներն իրականացրել են նախապատրաստական աշխատանքներ՝  տեխնիկայի ընդունում,  Ս-300 համակարգերի գործարկման ճշգրտում և սարքավորումների ստուգում: Նախապատրաստական աշխատանքների ավարտին սեպտեմբերի  8-ին փորձնական  մարտական կրակ կկիրառվի Ս-300  համակարգերից:

«Մարտական ընկերակցություն-2015» զորավարժության ավարտական փուլը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter