HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Միացյալ Թագավորություն

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության հարցերով պետքարտուղար Ֆիլիպ Համոնդի հրավերով սեպտեմբերի 9-10-ը նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։

ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա իր բրիտանացի գործընկերոջ՝ Ֆիլիպ Համոնդի, Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի, մշակույթի, մեդիայի ու սպորտի պետքարտուղար Ջոն Ուիթինգդեյլի հետ։

Այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House)։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter