HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցականները թունավորվել են.ստուգում է կատարվում դպրոցի սննդի կետում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սեպտեմբերի 10-ին Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի սաների թունավորման վերաբերյալ ահազանգ է ստացել: Նախնական տվյալներով՝ թունավորված դպրոցականները 20-ն են՝ հիմնականում հինգերորդ դասարանից բարձր տարիքի: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ-ն:

Ծառայության տեսուչներն անմիջապես այցելել են դպրոց, այժմ լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառում են կատարում դպրոցի սննդի կետում առկա բոլոր ուտեստներից, ինչպես նաև լվացուկներ՝ սննդամթերքի հետ շփվող մակերեսներից: ՍԱՊԾ մասնագետներն այցելել են նաև Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեղում տեղեկություններ ստանալու համար թունավորում առաջացրած հնարավոր սննդամթերքի վերաբերյալ:
Հանձնարարվել է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի սննդի կետի գործունեությունը՝ մինչև չպարզվի թունավորման պատճառը և չվերացվեն բոլոր խախտումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter